Իրան

Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են ծովում հզոր հակահարված տալ հակառակորդին․ ԻՀՊԿ հրամանատար

Ծոցի կղզիներում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի ստորաբաժանումների տեսչական ստուգման ժամանակ ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը բարձր է գնահատել նրանց մարտական ​​պատրաստվածությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ստորաբաժանումները կպատասխանեն իրենց ողջ ուժով, եթե հակառակորդը որևէ գործողություն ձեռնարկի ծովում կամ կղզիներում»,- հայտարարել է Փաքփուրը։

Mehr գործակալության տվյալների համաձայն, ստորաբաժանումներ այցելելու ժամանակ հրամանատարը նաև հետևել է ամերիկյան նավի անցումին Պարսից ծոցում։

Добавить комментарий