Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ այժմ հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին. Պեսկովը՝ Եվրոպայում նկատված ԱԹU-ների մասին
Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ այժմ հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին, ընդ որում ՝ դա անում են անհիմն և անխոհեմ կերպով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Նրանք միշտ դա անում են առանց որևէ հիմքի, անխտիր։ Եվ մենք այդպես ենք դիտարկում այս հայտարարությունները»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով եվրոպացի քաղաքական գործիչների պնդումները, թե Եվրոպայի վրայով անհայտ անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի հետ։
Добавить комментарий