Խաղաղություն

Հուլիսյան հարցման համաձայն` 74%-ի կարծիքով` Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ. «ՀայաՔվե»

Մինչև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքը` այս տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքները հետաքրքրական են: 

•Առաջիկայում նոր հարցումները կպարզեն, թե ինչպես է այդ գործարքն ազդել հանրային տրամադրությունների վրա, չնայած դժվար թե արմատական փոփոխություն լինի: Իսկ ահա հուլիսյան հարցման համաձայն` 74%-ի կարծիքով` Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ: 

Նախկին հարցումների համեմատ` տոկոսն էապես աճել է: Դա պայմանավորված է նրանով, որ Ալիևը, պարբերաբար ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ ինքը շահագրգիռ չէ խաղաղության մեջ: 

Օգոստոսի 8-ից հետո ևս նույնն է տեղի ունենում: 

Ալիևը վերադարձավ Բաքու և շարունակաբար խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու, բանակի կրճատման, միջանցք տալու, ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու պահանջների մասին:

«ՀայաՔվե» նախաձեռնություն

Добавить комментарий