Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի բոլոր դրույթների շուրջ։
Այս մասին իր հայտարարությամբ «X» սոցիալական հարթակում հայտնել է Կատարի վարչապետի խորհրդական Մաջիդ ալ-Անսարին։
Այս տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:
Համաձայնագիրը նախատեսում է Գազայի հատվածում լիակատար հրադադար, պատանդների և բանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաև մարդասիրական օգնության մուտք անկլավ։
Добавить комментарий