Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն մեկնաբանել է Գազայում խաղաղապահ ուժերի կազմում ներգրավվելու հավանականությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայվելիք խաղաղապահ խմբի կազմում թուրք զինվորների հնարավոր ներգրավմանը:

Հայտարարության մեջ նշվել է, որ մինչ օրս Թուրքիայի զինված ուժերն աշխարհի տարբեր հատվածներում մասնակցել են բազմաթիվ խաղաղապահ գործողությունների և հավելվել.

«Խաղաղության հաստատման և պահպանման հարցում փորձ ունեցող Թուրքիայի մեր զինված ուժերը պատրաստ են իրենց վստահվելիք յուրաքանչյուր առաջադրանքի»:

Թուրքական մամուլը հայտարարությունը ներկայացնում է հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի զինված ուժերը Գազայի համար պատրաստ են ամեն տեսակ առաջադրանքի»:

Ermenihaber

Добавить комментарий