ՀՕՊ-ը գիշերը 40 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ շրջաններում և Սև ծովում. ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ 6 մարզերի և Սև ծովի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական 40 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրանցից 17-ը խոցվել են Բելգորոդի մարզի վրա, 12-ը՝ Վորոնեժի, 3-ական սարք ոչնչացվել Է Նիժնի Նովգորոդի մարզի և Սև ծովի ջրային տարածքի վրա: 2-ական ԱԹՍ չեզոքացվել է Տամբովի մարզի և Ղրիմի վրա, մեկ ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի շրջանի վրա։
Добавить комментарий