Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կմշակեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնության են եկել մինչև հաջորդ տարվա սկիզբ ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար:
Այս մասին ասվում է Բաքվում տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են ռուսական կողմից փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը։
«Ընդգծվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա մեծացնելու և բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք ամսվա ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացման գործողությունների ծրագիր պատրաստելու համար»,- նշվում է Օվերչուկի մամուլի ծառայության կողմից տրամադրված փաստաթղթում։
Добавить комментарий