Իրանը և Բահրեյնը կբանակցեն հարաբերությունների վերականգնման շուրջ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սաուդյան Արաբիա այցից հետո Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն երկկողմ հարաբերությունները վերականգնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ այս նպատակով Իրանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը վերջերս ժամանել է Բահրեյն։ Այս այցը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանական պատվիրակության այցից առաջ, և Իրանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Մանամայում Թեհրանի դեսպանատուն։
Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։
Նա իր թվիթերյան էջում նաև հայտնել է, որ Ալ Սաուդը Ռայիսիին ուղղված նամակում ողջունել է երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Добавить комментарий