Опубликовано detq-editor -
ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության. Բայդեն

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության. Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ զինված հակամարտության չի ձգտում, բայց նախատեսում է վճռական քայլեր ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Բայդենն այս մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ջո Բայդենը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին, եթե նրանք Իրանի կողմից հարձակման ենթարկվեն։ «Եվ մի՛ սխալվեք, ԱՄՆ-ն չի ձգտում, շեշտում եմ, չի ձգտում հակամարտության Իրանի հետ: Բայց պատրաստ եղեք, որ մենք վճռական հարված կհասցնենք մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ ամերիկյան հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից ամերիկյան զորքերի նկատմամբ կատարված հարձակման։ Նրա խոսքով՝ իրանամետ խմբավորումներից մեկն անօդաչու թռչող սարք է օգտագործել՝ ամերիկյան օբյեկտներից մեկին հարվածելու համար։

«Ինձ տեղեկացրել են Սիրիայում տեղի ունեցած հարձակման մասին։ Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների հետ կապված խմբավորումներն անօդաչու թռչող սարք են օգտագործել՝ հարվածելով մեր օբյեկտներից մեկին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը հավելել է, որ հրամայել է անհապաղ պատասխան հարված հասցնել։

Добавить комментарий