Опубликовано detq-editor -
Իրանը հերքում է իր մասնակցությունը Սիրիայում ամերիկյան բազաների նկատմամբ կատարված հարձակ

Իրանը հերքում է իր մասնակցությունը Սիրիայում ամերիկյան բազաների նկատմամբ կատարված հարձակմանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քայվան Խոսրավին հերքել է պաշտոնական Վաշինգտոնի այն պնդումները, թե Թեհրանը մասնակցել է Սիրիայի արևելքում ամերիկյան բազաների նկատմամբ իրականացված հարձակումներին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Խոսրավին նշել է, որ Սիրիայի տարածքում գտնվող իրանական բազաների նկատմամբ հարձակվելու ցանկացած պատրվակ անմիջապես կարժանանա համարժեք պատասխանի: Նա շեշտել է, որ այդ բազաները ստեղծվել են Սիրիայի կառավարության խնդրանքով՝ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Թեհրանը շատ է տուժել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, որը վայելում է օտարերկրյա պետությունների աջակցությունը։ Նրա խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետությանը» ցուցաբերվող աջակցությունը սեփական քաղաքական նպատակների համատեքստում։

Խոսրավին հավելել է, որ ամերիկյան ուղղաթիռներն «Իսլամական պետության» ահաբեկիչներին տեղափոխել են Սիրիա՝ անկայունությունը մեծացնելու նպատակով, ինչի համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

Добавить комментарий