Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ
ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի ձայնագրության մասին:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են ձայնագրություն, որում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։ Հոգևորականները նաև քննարկում են տնից հեռու ծառայության նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։
Մայր Աթոռը արձագանքել է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների տարածման նպատակը Եկեղեցու և հոգևորականների հեղինակությունը խարխլելն է։ «Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ընդգծել են Մայր Աթոռում։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա վարույթի շրջանակում:
Добавить комментарий