Զելենսկի

Մենք պետք է մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք և Պուտինին ոչինչ ավելորդ չտանք․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է միանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը նախատեսված է Բուդապեշտում: «Ես ԱՄՆ նախագահին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ասացի. «Ես պատրաստ եմ», – ասել է Զելենսկին՝ պատասխանելով NBC News-ի լրագրողի հարցին Բուդապեշտ մեկնելու իր ցանկության մասին:

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղությունը պահանջում է երկու կողմերի համաձայնությունը․ «Ինչպե՞ս կարող են լինել համաձայնություններ առանց մեզ», – ասել է Զելենսկին:

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է զիջել իր երկրի տարածքի մի մասը պատերազմն ավարտելու համար, Զելենսկին պատասխանել է. «Եթե մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը և շտապ ու դիվանագիտորեն անցնել խաղաղ բանակցությունների, մենք պետք է մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք և Պուտինին ոչինչ ավելորդ չտանք»:

Добавить комментарий