Իմպիչմենտ

Իմփիչմենթի նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում

ԱԺ հերթական նիստի մեկնարկին քննարկվեց «Ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը խորհրդարանական ներկայիս քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը։

Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր պատգամավոր և Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հունիսի 7-ից մինչ օրս 34 պատգամավոր միացել է Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացին։

Հայտարարության նախագիծը աջակցություն է ստացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։ Այդ դիրքորոշումը հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Բացի այդ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ չեն խոչընդոտի Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

ԱԺ հայտարարության նախագիծը, սակայն, ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց աջակցել հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելուն։

 

Добавить комментарий