«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։
«Բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում և իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանի ներսում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ սա նույն արագությամբ կիրականացվի նաև այլ երկրներում, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – ասել է պետության ղեկավարը։
Добавить комментарий