Ռազմիկ

Ռազմիկ Քուրդյանը դարձավ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն

 Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձավ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Սա Հայաստանի առաջին մեդալն է Սերբիայում անցկացվող մրցաշարում:

Մրցագորգ էին դուրս եկել նաև Գասպար Տերտերյանն ու Արշակ Գեղամյանը։

Գասպար Տերտերյանը (72 կգ) հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Արշակ Գեղամյանը (97 կգ) սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել:

Մ23 աշխարհի առաջնությունն անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում։

Добавить комментарий