Բայրամովը մեղադրել է Երևանին խաղաղ երկխոսության համար խոչընդոտներ ստեղծելու մեջ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե Հայաստանը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի բանակցություններին։
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները չարձանագրելով՝ ադրբեջանցի պաշտոնյան տարածաշրջանում վերջին իրավիճակի հետ կապված ասել է, որ Հայաստանը վերջերս շատ է դիմում «սադրանքների» ու զինամթերք է տեղափոխում։
Բայրամովը նշել է Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային անցակետի ստեղծման կարևորությունը։
Երևանի դիրքորոշումը բնութագրելով որպես ապակառուցողական՝ նշել է, որ հայկական կողմը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի բանակցություններին։
Добавить комментарий