Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես  է հնարավոր, որ դատ տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար

Հայաստանը վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները․ Փաշինյան

Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը ևս վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի  տարանցմանը դեպի Հայաստան՝ նշելով, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:

«Դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Добавить комментарий