https://ria.ru/20251028/frantsiya-2051124848.html

Ֆրանսիան պատրաստվում է զnրքեր տեղակայել Ուկրաինայում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում՝  Կիևի ռեժիմին աջակցելու համար:

Ըստ ՌԻԱ Նովոստի- ի՝ հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն՝ 

ՌԴ ԱՀԾ-ն նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին: Որպես քաղաքական գործիչ ձախողվելով և երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով՝ նա չի կորցնում՝ պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մտնելու հույսը:

«Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին օգնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Добавить комментарий