Հռոմի պապ

Հռոմի պապը Թուրքիայում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և կմասնակցի աղոթքի

Նոյեմբերի 27-30-ը Հռոմի պապ Լևոն XIV-ը կայցելի Թուրքիա: Հռոմի պապը կհանդիպի Կոստանդնուպոլսի Ուղղափառ եկեղեցուառաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ, նրանք համատեղ հռչակագիր կստորագրեն:

Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և կմասնակցի աղոթքի, ինչը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։ Լևոն XIV-ին տաճարում կընդունի Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Պոլսո Հայոց պատրիարքարանից էլ հայտնել են, որ Լևոն XIV-ը մոտ կես ժամ կանցկացնի Ստամբուլի Կումկապի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Նշենք, որ Հռոմի պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցուպատմությանառանցքայինտարեթվերիցմեկը։

 

 

Добавить комментарий