ԱԱԾ

ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ

hraparak.am-ը հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ:

Իրականացվում են օպերատիվ գործողություններ, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է  Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնամ Մարինա Օհանջանյանը` մեկնաբնելով Էջմիածնի քիմիկների զորամասում տեղի ունեցող գործողությունները։

Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Добавить комментарий