Ալիև Էրդողան

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Ալիևն ու Էրդողանը 2026 թվականին կգան Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Ալիևն ու Էրդողանը 2026 թվականին կգան Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Երևանը հրավիրել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին:

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը մերժել է Երևանի հրավերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնական ստորագրված չէ:

Добавить комментарий