Մուսա լեռ

Այս տարի Մուսա-Լեռան ինքնապաշտպանության 110-ամյակն էր, ոչ մի կիսապաշտոնական հիշատակում չի եղել. Վրթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ֆրանսիայի դեսպանատան ցանկապատին փակցրած պաստառը հիշեցրեց, որ այս տարի Մուսա-Լեռան ինքնապաշտպանության 110-ամյակն էր։

Ու հասկացա, որ այս տարի ոչ մի պաշտոնական կամ կիսապաշտոնական հիշատակում չի եղել ո՛չ Մուսա-Լեռան ինքնապաշտպանության, ո՛չ Վանի հերոսամարտի, իսկ հայերի ցեղասպանության տարելիցը, մեծ հաշվով, ընդամենը մի քանի ժամ մնաց մեդիաօրակարգում։

Թվում է թե անհնարին է ջնջել հիշողությունից այն, ինչ մանկուց գիտեինք, բայց ամեն օր դաշտը պղտոր ու գերհուզական ղալմաղալներով լցնելով, անընդհատ ճգնաժամեր ստեղծելով ու հարձակումներով լավ էլ հաջողացնում են հիշողությունը ջնջել»։

Добавить комментарий