Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ապացուցել է, որ իր հայատյաց և տարածապաշտական մոտեցումները մնում են անփոփոխ՝ հայտարարելով, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»:

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ապացուցել է, որ իր հայատյաց և տարածապաշտական մոտեցումները մնում են անփոփոխ՝ հայտարարելով, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»:

Ալիևը նման խոսքերով հանդես է եկել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում՝ կրկին փորձելով կասկածի տակ դնել Հայաստանի պատմական և աշխարհագրական իրականությունը։

Նրա խոսքով՝ «գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ», հավելելով, որ իբր հին ռուսական կայսերական քարտեզներում Հայաստանի տարածքում «բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»։

Այս հայտարարությունը հերթական ապացույցն է, որ Բաքվի ռեժիմը շարունակում է իր պատմության կեղծման, տարածքային հավակնությունների և հակահայ քարոզչության քաղաքականությունը, որը շարունակում է մնալ նրա օրակարգի հիմքում՝ «խաղաղության» մասին բարձրագոչ հայտարարությունների ետնաբեմում։

Добавить комментарий