Ալիև

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Բաքվի կողմից և տարածքային նկրտումներ է պարունակում Հայաստանի նկատմամբ. շվեդ լրագրող

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:

Այդ մասին գրում է շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը․

Փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել է միջազգային արշավ՝ ներկայացնելով այն որպես հումանիտար նախաձեռնություն։

Իրականում նախագիծը պարունակում է տարածքային նկրտումներ և ուղղված է հնարավոր պահանջների ներկայացմանը Հայաստանի նկատմամբ։

«Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի տարածքին։

Արշավը ներկայացվում է որպես հումանիտար նախաձեռնություն՝ «անվտանգ և արժանապատիվ վերադարձ» ապահովելու համար այն ադրբեջանցիների, որոնք վերաբնակեցվել են Հայաստանից 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին։

2023 թ․ դեկտեմբերի 5–6-ին Բաքվում կայացած համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովում․ գլոբալ համատեքստ և արդար լուծում» համաժողովի վրա ծախսվել է ավելի քան 109 000 մանաթ (~65 000 $)՝ մասնակիցների բնակության, աուդիովիզուալ ձևավորման և թվային հարթակի համար»,- նշել է նա։

 

Добавить комментарий