վերադարձ

Ադրբեջանցիների «վերադարձը» ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է. ադրբեջանցի պրոֆեսոր

Նոյեմբերի 6-ին Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել էր «ՀԿ-ներին պետական աջակցության գործակալության» կողմից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը։

«Նույնիսկ հետպատերազմական ​շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք և չթուլանանք»,- ասել է Մամեդովն ու հիշեցրել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը, թե «հայերն ու Հայաստանի պետությունը արդբեջանցիների վերադարձից չպետք է վախենան»։

Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։

 

Добавить комментарий