Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի այն օդանավակայանին, որտեղ տեղակայված էին F-16 կործանիչները
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի այն օդանավակայանին, որտեղ տեղակայված են F-16 կործանիչները, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ):
Նշվում է, որ այս թիրախներին հարվածները հասցվել են «Կինժալ» գերձայնային հրթիռների միջոցով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ռուսական ուժերը հարձակում են իրականացրել Ուկրաինայում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Կիևի մարզում ՄիԳ-31-ի մասնակցությամբ սադրանքի։
Добавить комментарий