Ադրբեջանի «խաղաղասիրական» հայտարարությունների մյուս երեսը. քաղաքական հաշվեհարդար՝ Արցախի ղեկավարների նկատմամբ
Ադրբեջանի՝ «խաղաղության» մասին բարձրագոչ հայտարարությունների ֆոնին իրականությունն այլ է։
Նոյեմբերի 13-ին շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և այլ հայ գերիների շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։
Դատախազը նաև պահանջել է 20 տարվա ազատազրկում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի շարք տարեց գերիների նկատմամբ։
Մյուս հայ ռազմագերիների համար ներկայացվել են 16-ից 19 տարվա ազատազրկման պահանջներ։
«Դատավարությունը» կշարունակվի նոյեմբերի 27-ին։
Բաքուն փորձում է միջազգային հանրությանը համոզել իր «խաղաղասիրական» քայլերի անկեղծության մեջ, մինչդեռ նրա գործողությունները հակասում են խաղաղության, արդարության և մարդու իրավունքների վերաբերյալ իր իսկ հայտարարություններին։
Добавить комментарий