սու

Ռուսաստանում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը. անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է անձնակազմը։

«Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին, Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Добавить комментарий