Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են լուծել իրենց առկա խնդիրները բանակցությունների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությամբ»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նոր փուլ է մտել. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հերթական անգամ մեկնաբանել է հայ–ադրբեջանական գործընթացը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի «օկուպացիայի վերացմամբ» տարածաշրջանում բացվել է խաղաղության «նոր փուլ»։

Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են լուծել իրենց առկա խնդիրները բանակցությունների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությամբ։

Քուրթուլմուշը նաև հույս է հայտնել, որ եթե համաձայնագիր կնքվի, «Կովկասը և տարածաշրջանը վերջապես կվերականգնեն խաղաղության զգացումը»։
 

Добавить комментарий