Ադրբեջանը շահագրգռված է՝ արագացնել «Թրամփի ուղու» շրջանակում իրականացվող աշխատանքները․ Բայրամովը՝ պետքարտուղարի տեղակալին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Նրանք ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ ջանքերի կարևորությունը:
Նաև ընդգծել են տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Այս համատեքստում նշվել է Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ արագացնելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» շրջանակում, և որոնք ուղղված են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն»:
Добавить комментарий