Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին. Դմիտրի Պեսկով
Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում դադարն առաջացել է Կիևի մեղքով։
«Դադարը ծագել է, ըստ էության, Կիևի ռեժիմի՝ այդ երկխոսությունը շարունակելու ցանկության բացակայության պատճառով»,- ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նորություններ չկան։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն անհրաժեշտության դեպքում կարելի է արագ կազմակերպել:
Սակայն, նրա խոսքով, այն աշխատանքը, որը պետք է նախորդի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը, այս պահին դեռ արված չէ։
Добавить комментарий