Թրամփ

F-47 նորագույն կործանիչի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing ընկերությունն արդեն սկսել է ամերիկյան նորագույն F-47 կործանիչի մշակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Boeing ընկերությունն արդեն սկսել է F-47 կործանիչի ստեղծումը»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ներդրումային համաժողովում:

ԱՄՆ նախագահը վստահ է, որ ամբողջ աշխարհը շահագրգռված է ամերիկյան զենքի, այդ թվում՝ հրթիռների և կործանիչների մատակարարման հարցում:

 

«Աշխարհի բոլոր երկրներն ուզում են մեր կործանիչները, մեր հրթիռները»,-ասել է Թրամփը:

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրն ամենաբարձր մակարդակի վրա է արտադրության առումով։

«Հիմա մենք այնպիսի մակարդակներում ենք արտադրում, որպիսին նախկինում երբեք չենք ունեցել։ Բացի այդ, մենք շատ բան ենք ուղարկում մեր դաշնակիցներին, նրանց հնարավորություն ենք տալիս ստանալ ամերիկյան ռազմական արտադրանքը»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև ցանկություն է հայտնել, որ այդ ընկերությունները ավելի շատ գործարաններ կառուցեն և արագացնեն արտադրությունը։

Добавить комментарий