մագատէ

ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջել է միջուկային օբյեկտների հասանելիություն. Reuters

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պետք է «անհապաղ» տեղեկացնի վերահսկող մարմնին իր հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների կարգավիճակի մասին:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փակ դռների հետևում կայացած հանդիպմանը ներկա դիվանագետներին։

Բանաձևի նպատակն է թարմացնել և ճշգրտել ՄԱԳԱՏԷ-ի մանդատը Իրանի միջուկային ծրագրի ասպեկտների վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու համար, սակայն բանաձևում նաև նշվում է, որ Իրանը պետք է արագ ԱԷՄԳ-ին տրամադրի պատասխաններ և միջուկային օբյեկտների հասանելիություն:

 

Добавить комментарий