Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանն ու Իրանը հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը։ «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել՝ փոխարինելով նախորդը»,- ասել է նա։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Մոսկվան ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնումը։
Վերջինս նաև ասել է, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում առկա ճգնաժամի կարգավորման սցենարները։
Ինչ վերաբերում է հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանը և Իրանի միջուկային գործարքի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններին, Սերգեյ Լավրովը շեշտել է՝ Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրին այլընտրանք չկա։ «Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին»,- եզրափակել է նա։
Добавить комментарий