Իրանագետ

Չի կարելի թույլ տալ, որ քաղաքակրթական Հայաստանը ծնկի գա բարբարոսական տարերքի առջև. դրանով մենք կանարգենք նաև մեր նախնյաց դիմադրողական ջանքը. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

 Վայոց ձորի Քարագլուխ գյուղի մերձակայքի լեռնային բարձր հրվանդանի վրա մեր նախնիների մշակութային ջանքի արդյունք միջնադարյան խաչքարի և վաղ միջնադարյան կոթողի կողքին գտնվելը լոկ մի միտք է առաջ բերում՝ պետք է արժանի լինել քաղաքակրթական Հայաստանին։

Քաղաքակրթական Հայաստանը նաև դիմադրության արդյունք է՝ դիմադրություն  աշխարհագրական բարդ տեղանքին, դիմադրություն թշնամական ներխուժումներին, դիմադրություն բարբարոսությանը և, ի վերջո, դրա արդյունքում քաղաքակրթության կերտում և պահպանում։

Չի կարելի թույլ տալ, որ քաղաքակրթական Հայաստանը ծնկի գա բարբարոսական տարերքի առջև, քանի որ դրանով մենք կանարգենք նաև մեր նախնյաց դիմադրողական ջանքը։

 

Добавить комментарий