Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ համաձայնությունները շատ մոտ են. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծման համաձայնագրերը շատ մոտ են։ Նա կարծում է, որ այս գործընթացքում առաջընթաց է գրանցվել։
«Ես ինը ամսվա ընթացքում ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ մենք աշխատում ենք վերջինը վերջ դնելու ուղղությամբ։ Դա հեշտ չէ։ Բայց չգիտեմ, կարծում եմ՝ կարող ենք դա անել»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնության։ Տեսնենք: Կարծում էի, որ դա ավելի շուտ կարվի»,- հավելել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը երկու հնդկահավերի ավանդական խորհրդանշական ներման արարողության ժամանակ՝ Գոհաբանության օրվա նախօրեին, որը ԱՄՆ-ն նշում է այս տարի նոյեմբերի 27-ին։
«Ես կարծում էի, որ դա ավելի հեշտ կլինի։ Բայց կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում»,- ընդգծել է Թրամփը՝ անդրադառնալով կարգավորմանը։
Добавить комментарий