Մոսկվայում կալանավորվել է 16-ամյա ադրբեջանցի Հուսեյն Հաջիևը
Կալանավորվել է 16–ամյա ադրբեջանցի Հուսեյն Հաջիևը, որը երեկ դանակով հարձակվել էր Մոսկվայի առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա և բերման ենթարկվելու ժամանակ վիրավորել երկու ոստիկանի:
Նրան դուր չէր եկել անվտանգության աշխատակցի նկատողությանը՝ կապված աղոթքի համար իր ընտրած վայրի հետ։ Հաջիևը չի ընդունել իր մեղքը և հրաժարվել է ցուցմունք տալ։
«Ռիբար» Telegram-յան ալիքը հաղորդում է, որ դեռահասը ԻՊ խմբավորման (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) կողմնակից է։
Добавить комментарий