cvv

Մահացել է «Իսկանդեր» համալիրի ստեղծողը

Վոլգոգրադում 88 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է «Տոպոլ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ստեղծող Վալերիան Սոբոլևը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ընտանիքի ընկեր Վյաչեսլավ Չերեպախինը։

«Նա մահացավ երեկ՝ երկարատև հիվանդությունից հետո։ Վալերիան Մարկովիչը լեգենդար դեմք է Վոլգոգրադի և պաշտպանական արդյունաբերության համար», - ասել է Չերեպախինը։

Բաց տվյալների համաձայն, նրա ղեկավարությամբ ստեղծվել են «Պիոներ», «Տոպոլ», «Իսկանդեր» և այլ մեկնարկային համալիրներ։

Добавить комментарий