Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, ինչպես նաև հայ բնակիչների «վերաինտեգրման հարցում». Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Բայրամովը հանդես է եկել հայտարարություններով, որտեղ Հայաստանին որպես ագրեսոր պետություն է ներկայացրել․
- Հայաստանը վերջին շաբաթներին շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը։ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև հայ բնակիչների «վերաինտեգրման հարցում»։
- Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար:
Այսպիսով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնել՝ ցույց տալու, իբրև թե Հայաստանն է տարածաշրջանում անկայունություն ստեղծում:
Добавить комментарий