Վիգեն

Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման համար նամակներ են ուղարկվել Թրամփին, նրա տիկնոջը, Իսրայելի նախագահին

Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել թարմացումների լուրջ պակասից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց միջազգային իրավապաշտպան, Վիգենի փաստաբան Լուչիանա Մինասյանը։

«Մենք անում ենք ամեն ինչ մեր կարողությունների սահմաններում՝ նրա վիճակը վերահսկելու և միջազգային ուշադրությունը նրա գործի հրատապության վրա հրավիրելու համար»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ 45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանը վերջապես զանգահարել էր կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, իսկ բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։

Լուչիանա Մինասյանը նաև հայտնեց, որ Վիգենի վիճակը մեղմելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին դիմելը։

«Վերջին զարգացումների՝ նրա քայլելու անկարողության, դեղորայքի մերժման, սննդից զրկվելու և անվասայլակի բացակայության մասին հաղորդելու իրավական և ընթացակարգային ճիշտ եղանակը այս նոր փաստերը ներկայացնելն է որպես լրացում ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի (WGAD) առջև ընթացող գործին։ Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը։ Քանի որ WGAD-ում կա ակտիվ գործ, ճիշտ մեթոդը թարմացված տեղեկատվություն տրամադրելն է որպես նոր ապացույց, այլ ոչ թե առանձին ընթացակարգ սկսել, ինչը կարող է դանդաղեցնել կամ բարդացնել վերանայումը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Добавить комментарий