Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել. ծանր վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու զինվոր
Սպիտակ տան մոտ գտնվող այգում կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ. ի՞նչ է հայտնի միջադեպի մասին։
Հանցագործը 29-ամյա աֆղանստանցի Ռահմանուլլա Լականվալն է, որը 2021 թվականին տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ: Թրամփն արդեն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կստուգեն Բայդենի օրոք երկիր մուտք գործած բոլոր աֆղանցիներին: Սպիտակ տունը ներկայում շրջափակված է և գտնվում է կարանտինի մեջ:
Պենտագոնը որոշել է Վաշինգտոն ուղարկել ԱՄՆ Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինվոր: Թրամփը կրակողին անվանել է «անասուն» և խոստացել, որ նա խստորեն կպատժվի:
Добавить комментарий