ՀԱՊԿ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը
Մենք գոհունակությամբ նկատում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։
Այս մասին ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշքեկի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։
«Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը»,- ասվում է հայատարարության մեջ։
Добавить комментарий