ԱՄՆ-ն ՌԴ-ին է փոխանցել Ժնևում մշակված խաղաղության ծրագրի պարամետրերը. Պեսկով
Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված խաղաղության ծրագրի պարամետրերը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, և հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում», - նշել է Պեսկովը։
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։
Добавить комментарий