հրդեհ

ՌԴ Օրյոլի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրում

ՌԴ Օրյոլի մարզում վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակումից հետո, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում 45 ուկրաինական դրոն են խոցել։

«Գիշերը Օրյոլի մարզը կրկին ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Լիվենի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում»,-գրել է Կլիչկովը Telegram-ալիքում:

Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ:

Добавить комментарий