Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը․ Մերց
Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը: Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է կանցլեր Մերցը՝ նշելով, որ կարևոր է նախ քայլ առ քայլ իրականացնել խաղաղության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն հայտարարել է Գազայի ապածայրահեղականացման անհրաժեշտության մասին՝ հետևելով Գերմանիայի օրինակին
«Կա երրորդ փուլ՝ Գազայի ապածայրահեղականացումը, որը շատերը համարում էին անհնար: Բայց դա արվեց Գերմանիայում, դա արվեց Ճապոնիայում, դա արվում է Պարսից ծոցի երկրներում։
Դա կարող է արվել նաև Գազայում», - ասել է Իսրայելի վարչապետը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում:
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Արևմտյան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկա: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ստատուս քվոն կպահպանվի տեսանելի ապագայում:
Добавить комментарий