Պատերազմի ավարտի իմ տեսլականը տարբերվում է Թրամփի տեսլականից. Զելենսկի
ԱՄՆ խաղաղության ծրագիրը պարունակում էր 28 կետ, սակայն այսօր Ումերովը ներկայացրեց 20-ը. Ուկրաինայի համար իրարամերժ դրույթները հանվել են։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН-ը։
Նա նշել է նաև, որ խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ մտադրությունը փոխզիջման որոնումն է, սակայն դեռևս «դժվար հարցեր» են մնում։
«Տարածքային հարցի շուրջ փոխզիջման դեռևս չենք հասել»,- հավելել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան իր տարածքներից հրաժարվելու իրավունք չունի, և որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինայի տարածքները փոխանակել չարժե։
Ըստ նրա՝ Թրամփն ունի «իր սեփական տեսլականը», թե ինչպես պետք է ավարտվի պատերազմը Ուկրաինայում, որը տարբերվում է Ուկրաինայի տեսլականից։
«Ուկրաինան գոհ չէ ԱՄՆ-ին խաղաղության գործընթացից բացառելու տարբերակից. Կիևը գնահատում է Վաշինգտոնի աջակցությունը և Ռուսաստանի վրա շարունակական ճնշումը»,- ասել է Զելենսկին։
Добавить комментарий