ՌԴ-ն պատրաստվում է հшրձակվել Կիևի կառավարական շենքերի վրա. Զելենսկի

ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Կիևի կառավարական շենքերի վրա. Զելենսկի

ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Կիևի կառավարական շենքերի վրա։ Մեր կողմից հարձակման վերաբերյալ լուրերը կեղծ են, հայտնել է Զելենսկին։

«ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի ՌԴ սպառնալիքներին»,-նշել է նա։

Նա նշել է, որ ռուսները հորինել են ակնհայտ կեղծ պատմություն, որպեսզի արդարացնեն Կիևի վրա հարձակումները և պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելուց հրաժարվելը։

«Հիմա պետք է չափազանց զգույշ լինել։ Մայրաքաղաքը կարող է հարվածի ենթարկվել»,-նշել է նա։

Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հարձակվել։ Բոլորը ոչնչացվել են։

Добавить комментарий