Հայաստանը Իրանի և Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն կստանա Ադրբեջանի միջոցով. այստեղ պարտվող կողմ չպետք է լինի․ Ալիև
Հայաստանը Իրանի և Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն կստանա Ադրբեջանի միջոցով, այս մասին հայտարարել է Ալիևը։
Նա հայտարարել է, թե օկուպացված Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվելու Նախիջևանում։
«Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ Նախիջևանի միջոցով, Ռուսաստանի երկաթուղիներ՝ Ադրբեջանի միջոցով։ Այսինքն՝ դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի։ Համենայնդեպս, տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքական տեսանկյունից պարտված է համարում, ապա դա, ինչպես ասում են, իր խնդիրն է։ Բայց եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, ապա կարող է օգուտ տեսնել իր համար»,-ասել է Ալիևը։
Добавить комментарий