«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում, այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նա, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է․ «Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն է արտահանվում Հայաստան։  Չնայած 907-րդ բ

«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից․ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում, այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է․ «Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն է արտահանվում Հայաստան։

Չնայած 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, այսօր դա այլևս գոյություն չունի։ Հետևաբար, մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը, օգտագործելով իր ազդեցությունը, կկարողանա համոզել Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական ​​կուսակցության անդամներին, այս բանաձևն ամբողջությամբ չեղյալ համարել։ Եվ մենք բավականաչափ հիմքեր ունենք դա հուսալու»,-հավելել է Ալիևը։

Добавить комментарий