2026 թվականի ընթացքում 7 անգամ վարժական հավաք կհայտարարվի․ մանրամասներ
Հունվարի 8-ին տեղի կունենա կառավարության 2026 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում ներառվել է նաև 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը։
Կառավարության որոշման նախագծում նշված է․
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. 2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`
1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
2. Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
3. Գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Աղբյուրը` 24news
Добавить комментарий